Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ-ը, բայց երբ՝ դեռ հայտնի չէ

timthumb (22)

Այսօր մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտո­նը։ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն իրենց համաձայնությունն են տվել Խաչատուրովի հետկանչի՝ Հայաստանի ղեկավարության դիմու­մին: Տեղեկության իսկությունը ճշտելու համար ԼՈւՐԵՐ․comկապ հաստատեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի հետ, որը նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։

«Ըստ կանոնադրության՝ Հավաքական անվտանգության խորհուրդն է որոշում կայացնում ազատելու կամ նշանակելու հետ կապված։ Իմ կարծիքով՝ պետք է ՀԱՊԿ բոլոր ղակավարների հետ որոշում կայացվի։ Համաձայնություն տալը որոշում կայացնելու հետ ինչ կապ ունի՝ չեմ կարող ասել»,-ասաց Պողոսյանը։

ԼՈւՐԵՐ․com-ն այս թեմայի շուրջ զրուցեց նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ։ Վերջինս հաստատեց տեղեկությունը՝ Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց երբ՝ դեռ հայտնի չէ։

«Մենք նախաձեռնել ենք նրա փոփոխման հարցը։ ժամկետների մասին կորոշի Հավաքական անվտանգության խորհուրդը, ինչ նախատեսված է ՀԱՊԿ-ի պայմանագրի համապատասխան կետով»,-ասաց Բալայանը։

Նշենք, որ ՀԱՊԿ պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: ՀԱՊԿ գերագույն մարմին է հանդիսանում Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ), որը բաղկացած է անդամ պետությունների ղեկավարներից: ՀԱԽ նախագահ է համարվում Կազմակերպությունում նախագահությունն ստանձնած պետության ղեկավարը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *