Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր է տալու. Մանվել Գրիգորյան

timthumb (1)

Անկախությունը մեզ տվել է ամեն ինչ՝ ապագա, անկախության սերունդ, որն իր մեջ մեծ հպարտությամբ է կրում անկախությունը: Այդ մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Հարցին, թե ինչո՞վ են ամրացվում անկախության հիմքերը, Մանվել Գրիգորյանն ասաց՝ ժողովրդով:

Անդրադառնալով տարածքների զիջման մասին խոսակցություններին՝ Մանվել Գրիգորյանն ասաց. «Եթե խոսելով է, դուք էլ ասեք՝ ամբողջ Ադրբեջանը մենք ենք վերցնելու»:

Խոսելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին վերագրվող հայտարարության մասին և պատասխանելով հարցին՝ կա՞ այնպիսի տարածք, որը ռազմավարական նշանակություն չունի հայկական կողմի համար՝ Մանվել Գրիգորյանն ասաց. «Ինչու ոչ, եթե նոր տարածքներ վերցնենք, կմտածենք: Նալբանդյանն ինչպես կտա հող,  նման բան չի կարող լինել, կարող է քաղաքագիտությունը, դիվանագիտությունն ինչ-որ «ճարպիկ» բառեր է պահանջում, բայց Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր է տալու»:

Մանվել Գրիգորյանն ընդգծեց նաև ՄԱԿ-ում ՀՀ նախագահի ելույթը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանն ամբողջ աշխարհի առաջ իր կտրուկ խոսքն է ասել է: «Դրանից հետո դուք նորից ընկել ինչ-որ բաներ եք հարցնում: Այսօր լավ օր է, շնորհավորեք միմյանց»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին և ելույթ ունեցել՝ նշելով. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *