Նալբանդյանը ջավախքահայերի հարցերով չի զբաղվի. հասցեատերը Հրանուշ Հակոբյանն է

timthumb (10)

 

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Վրաստանի հետ հարաբերություններում Հայաստանի կողմից մշտապես տարվում է այնպիսի քաղաքականություն, որ դրանք մշտապես լինեն բարիդրացիական:

 

Պատգամավոր Շիրակ Թորոսյանի դիտարկմանը, որ հարևան Վրաստանի և Ջավախքի հետ պետք է բարիդրացիական հարաբերություններից զատ՝ վարել լուրջ արտաքին քաղաքականություն, որը կնպաստի տեղի հայության խնդիրների կարգավորանը՝  Էդվարդ Նալբանդյանը պխատասխանեց, որ Ջավախքի հետ հարաբերություններ կառուցելն առավել շառ Սփյուռքի նախարարության գործառույթն է և այս առումով անելիքի մեծ մասը հենց այս նախարարությունը պետք է իրականացնի:

 

Նախարարի այս պատասխանը չբավարարեց պատգամավորին և նա նորից կրկնեց, որ ջավախքահայերի խնդիրները պետք է լինեն հենց ԱԳՆ-ի տեսադաշտում և այս հարցում պետք է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *