Նախագահականից՝ Կառավարություն․ նույն դեմքերը՝ ուրիշ պաշտոններով

Capture

Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանն արդեն կամաց-կամաց ձևավորում է իր թիմը, իր շուրջ է համախմբելով այն մարդկանց, որոնց հետ պատրաստվում է աշխատել երկար տարիներ։

Սերժ Սարգսյանն, այս անգամ էլ հավատարիմ մնալով իր կոնսերվատիվ տեսակին, աչքի չընկավ պետական ապարատը նոր և կրեատիվ կադրերով լցնելու գործելաոճով, ինչով աչքի ընկավ իր նախորդը՝ Կարեն Կարապետյանը, և Նախագահականից Կառավարություն բերեց նույն մարդկանց և նույն դեմքերին՝ կամ որ ավելի ճիշտ է ասել՝ իր իսկ կերտած կադրերին։

Եվ այսպես՝ e-gov.am տեղադրված են վարչապետի որոշումները, որոնցով նա նշանակել է իր մամուլի խոսնակին, օգնականներն և խորհրդականներին։

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ է նշանակվել Հովհաննես Նիկողոսյանն, ով նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն էր։

Սերժ Սարգսյանն իրեն օգնականներ է նշանակել Ավետիս Բերբերյանին, Արմեն Աբելյանին, Վարուժան Ներսիսյանին, ովքեր ևս  նախագահ Սերժ Սարգսյանի օգնականներն էին։

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն էլ դարձել է վարչապետ Սերժ Սարգսյանի օգնականը։

2011 թվականից նախագահ Սերժ Սարգսյանի  գլխավոր խորհրդական Արամ Ղարիբանյանն էլ պահպանել է իր պոստը՝ այսուհետ գլխավոր խորհրդականի պարտականությունները կկարատարի արդեն վարչապետ Սերժ Սարգսյանի համար։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *