Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին հոբելյանի առթիվ

timthumb (2)

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

«Դուք մշակույթի այն երախտավորներից եք, որի վաստակն ու երաժշտարվեստին անմնացորդ ծառայությունն ակնածանքի են արժանի: Որպես հայ ժողովրդի արժանավոր զավակ՝ Դուք մեծ ներդրում ունեք մեր պետականության կայացման, նրա մշակույթի զորացման գործում: Երկար տարիներ ղեկավարելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ արվեստագետի, մտավորականի, հայրենասեր հայի վառ կերպարով մեծ դերակատարություն եք ունեցել մեր երկրի մշակութային-հասարակական կյանքում: Ուրախալի է, որ այսօր էլ, շարունակելով Ձեր ակտիվ գործունեությունը, հարստացնելով դիրիժորական և կոմպոզիտորական արվեստի լավագույն ավանդույթները՝ մեծ ավանդ եք բերում միջմշակութային երկխոսության կայացման և ամրապնդման գործում»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *