Նախագահ Սարգսյանն Ալիևին վերադարձրեց իրականության դաշտ. քաղաքագետ

Capture

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին մասնակցեց Մյունխենի անվտանգության համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկմանը, որի ժամանակ հանդես եկավ ծավալուն ելույթով։

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ՀՀ նախագահի ունեցած ելույթին, նշեց․ «Մյունխենի անվտանգության համաժողովն իր ձևաչափով շատ հետաքրքիր է, քանի որ համաժողովին մասնակցող երկրները կարողանում են ներկայացնել իրենց արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Նախագահ Սերժ Սարգսյանի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման մասնակցությունն ու ելույթն, ըստ էության, համաժողովի նրա ելույթի տրամաբանական շարունակությունն էր, որի ժամանակ էլ նախագահը ներկայացրեց  Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները»։

Խոսելով նախագահի ելույթի հիմնական շեշտադրումների մասին՝ քաղաքագետն ընդգծեց․ «Նախագահի ելույթի մեջ հատկապես առանձնացվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցն ու այդ ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությունը։  Նախագահը կարևորեց նաև այս հարցում միջազգային հանրության կողմից տարվող աշխատանքը և բանակցային գործընթացը։ Սերժ Սարգսյանն իր այս ելույթով անդադարձավ Ղարաբաղի շուրջ ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակին՝ ևս մեկ անգամ Ալիևին  վերադարձնելով իրականության դաշտ»։

Քաղաքագետի խոսքով՝ նախագահ Սարգսյանի մյունխենյան ելույթի հաջորդ կարևոր շեշտադրումն այն էր, որ չնայած այն հանգամանքին, որ աշխարհընկալման մեջ կան որոշակի տարաձայնություններ, բախումներ և կոնֆլիկտներ, միևնույնն է, Հայաստանը կարողացավ սեփական քաղաքականությամբ ստեղծել համագործակցության դաշտ՝ կոնֆլիկտներ ունեցող կողմերի համար․ «Սեփական մանրակրկիտ ձևած քաղաքականությունը Հայաստանն օգտագործեց այդ հակադիր բևեռների հետ համագործակցության համար՝ ի շահ նաև իր արտաքին քաղաքականության»։

Ալեքսանդր Մարկարովն առանձնացրեց նաև հարևան Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված արձանագրությունների վերաբերյալ նախագահի դիտարկումը։ «Կարևոր ուղերձ է նաև այն, որ հայտարարվեց, որ նոր պայմաններում համագործակցելու համար նոր պայմաններով փաստաթուղթ է անհրաժշետ։ Իսկ թե դա ինչ ձևաչափով  կլինի և երբ՝ արդեն հետագայի հարց է»,-խոսքը եզրափակեց քաղաքագետը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *