Նախարարը՝ Արփինե Հովհաննիսյանի կադրերից ազատվելու և կալանավայրերում «ղումար» խաղալու մասին

timthumb (1)

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում հայտնված տեղեկատվությունը, որ ինքը շատ արագ տեմպերով ազատվում է նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կադրերից. «Ես որևէ մեկին չեմ ազատել աշխատանքից: Չկա՛ նման բան, իսկ ինչ վերաբերում է հաշվապահի՝ պաշտոնից ազատվելուն, ապա պետք է նշեմ, որ նա, հանգամանքներից ելնելով, անցել է այլ պաշտոնի»:

Խոսելով Արդարադատության նախարարի պաշտոնում իր առաջիկա անելիքների մասին՝ նախարարը նշեց, որ այս համակարիգում խնդիրները բազմաթիվ են և դրանք պահանջում են համակարգային փոփոխություններ. «Ես չեմ գնա կտրուկ փոփոխությունների, քանի որ գիտեմ, որ կտրուկ փոփոխություններն ունենում են ազդեցության շատ կարճ և կտրուկ հետևանքներ, ուստի՝ կողմ եմ խնդիրները համակարգային լուծելու մոտեցմանը:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին՝ նշելով, որ կալանավայրերում տիրող իրավիճակին և առկա բացթողումներին ինքը տիրապետում է, բայց այստեղ նույնպես կացնային որոշումներ ինքն իրականացնել չի պատրաստվում, անգամ՝ այդքան շատ քննարկվող ««ղումար» խաղալու ինստիտուտի» դեմ. «Օրենքով քրեակատարողական հիմնարկներում «ղումար» խաղալն արգելում է, բայց, այո՛, մենք բոլորս էլ գիտենք, որ խաղում են, ուղղակի ես պատրաստվում եմ ոչ թե արգելել այն, ինչ արդեն օրենքով արգելված է, այլ պետք է լուծենք դրանք ծնող խնդիրները, պատճառները պետք է հասկանալ և լուծել, ոչ թե այդ պատճառների հետևանքները»,-նշեց Արդարադատության նախարարը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *