Նախարարի նոր մենաշնորհը. նա չի խրատվում

timthumb

Մինչ առողջապահության ոլորտի պատասխանատուները կարեւորում են էլեկտրոնային համակարգի ներդրումը ոլորտում, իսկ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարում է, որ վերոնշյալ ծրագիրն իրականացնելու է բոլորովին անկախ օղակ, պարզվում է, որ Հայաստանի առողջապահության համակարգի պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը վերապահվել է Առողջապահության նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Գեւորգյանին: Ասել է թե՝ այսուհետ ՀՀ քաղաքացիների առողջության մասին հույժ գաղտնի տվյալներին տիրապետելու է անմիջապես Լեւոն Ալթունյանը: Խոսքը Armed.am կայքի մասին է, որտեղ գրանցված են բոլոր քաղաքացիների առողջապահական գաղտնիքները:
Դեռ չէր հասցրել մարել աղմուկը Ալթունյանի վերջին սկանդալային որոշման շուրջ՝ հիմա էլ նախարարը նոր «կիքս» է թույլ տալիս, ինչը ոչ այլ ինչ է, քան պաշտոնական դիրքի չարաշահում: Սակայն Ալթունյանի այս գործելաոճին կարծես թե հանրությունը սովորել է: Նույն Ինգո Արմենիա ընկերությունն էր, որը կորպորտատիվ անցկացնելու նպատակով փակել էր տվել Գառնիի հեթանոսական տաճարը: Ու քանի դեռ անհույս հիվանդները փող են կուտակում վիրահատության համար, քանի դեռ մարզերի բնակիչները կրակն են ընկել փինաչի բժիշկների ձեռքը, իսկ ճնշման տատանումներից ուշաթափվողը նախ ստուգում է դրամապանակի պարունակությունը, ապա նոր զանգում 1-03՝ Ալթունյանը փարթիների մեջ է: Դա էլ բավարար չէ, Ալթունյանի ընկերությունը ցանկանում է տիրապետել քաղաքացիների մասին հույժ կարևոր և գաղտնի տեղեկատվությանը: Չի բացառվում, որ այդ տեղեկատվությունը «Ինգո Արմենիա»-ին օգտակար լինի նաև իր բուն գործունեության մեջ:
Սակայն խնդիրը միայն կոռուպցիոն ռիսկի մեջ չէ: Հակառակ Լ.Ալթունյանի պնդումներին, որ էլեկտրոնային համակարգի նպատակը, իբր, բժշկական սխալները նվազեցնելն է, բժշկական սխալների թիվը էլեկտրոնային բժշկական քարտերի նախագծի պատճառով միայն աճելու է: Նոր սխալներ առաջանալու են ե՛ւ համակարգչային սխալների պատճառով, ե՛ւ քանի որ այս նախագծով բժիշկներին ծանրաբեռնելու են լրացուցիչ անիմաստ աշխատանքով, նրանք ավելի քիչ ժամանակ կհատկացնեն հիվանդներին: Զանգվածային սխալները կարող են առաջանալ նաեւ հաքերների գրոհի պատճառով: Դա կարող են անել որպես դիվերսիա՝ նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը: Հակառակ Ալթունյանի պնդումներին՝ քաղաքացիների ծախսերն աճելու են, քանի որ այս նախագիծը պետբյուջեի համար մեծ բեռ է, դրա համար վարկեր են վերցվելու: Նման նախագծերի պատճառով առաջանալու է դեֆոլտ, մեր ժողովրդին ստիպելու են վճարել տոկոսներ՝ այս նախագծի համար վերցված վարկերի համար: Նաեւ քաղաքացուն ստիպողաբար ստիպում են գնել նույնականացման քարտ, ինչը բազմաթիվ առումներով մարդու իրավունքների խախտում է, հակասում է քաղաքացիների կրոնական համոզմունքներին եւ շատ վտանգավոր է:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *