Նախարար Հարությունյանը՝ Շառլ Ազնավուրի քննադատության մասին

timthumb (2)

Այսօր Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքվեցին վերջինիս կարծիքը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կողմից ՀՀ իշխանություններին ուղղված քննադատությունների մասին. «Շանսոնյեի խոսքին պետք է վերաբերվել որպես պատկերավոր խոսքի: Մաեստրոյին չի բավարարում երկրում իրավական համակարգի վիճակը, արդարադատության վիճակը, օրենսգրքերի վիճակը, հասարակության վիճակը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ինձ ևս այդ ամենը  չի բավարարում։ Ու դա է պատճառը, որ մշտապես աշխատում ենք ու իրականացնում ենք բարեփոխումներ»։

Նախարար Հարությունյանի խոսքով՝ եթե որևէ մեկին վիճակը բավարարի, ապա նա չպետք է այլևս աշխատի նախարար, պատգամավոր և այլն։

Հիշեցնենք, որ Ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցումֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը հանդես է եկել ՀՀ իշխանություններին ուղղված սուր քննադատությամբ: Երգիչը, մասնավորապես, նշել է՝ «Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *