Նիկոլի նախընտրական արշավը

փաշ

Նիկոլ Փաշինյանը միանգամայն անկեղծ է, երբ երեկ լրագրողին ասել է, որ այլևս զինված խմբի համակիրների հանրահավաքային հարթակ չի բարձրանա: Նրա այս հայտարարությունը միանգամայն պրագմատիկ է` զերծ զգացմունքայնությունից, նեղանալու սուբյեկտիվ գործոնից:

Նիկոլն ակտիվ էր հուլիսի 17-ի միջադեպին հաջորդող առաջին ժամերին, օրերին` ցույց տալու համար պետական մարմինների անգործությունը, ընդդիմադիր մյուս ուժերի բացակայությունը:Քաղաքացիական պամանագիր կուսակցության փաստացի առաջնորդն այսօր սահմանազատվում է շարժումից, գործընթացից, որի պարտությունը տեսանելի է անգամ վերլուծական միջին ունակություններով օժտված քաղաքացուն: Բայց Նիկոլին դժվար է մեղադրել դասալքության մեջ, որովհետև իր նահանջը նա կազմակերպում է գրոհի տրամաբանությամբ: Նա միակ պատգամավորն ու ընդդիմադիր գործիչը եղավ, ով փորձեց ճգնաժամը քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նստաշրջան նախաձեռնել: Նախաձեռնության պահին նա գիտեր, որ հաջողության որևէ շանս չունի: Եթե անկեղծ, ապա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարին ոչ թե խորհրդարանի արտահերթ նստաշրջանն է հետաքրքրում, այլ հենց նախաձեռնությունը: Երեկ, երբ տապալվեց ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու Փաշինյանի նախաձեռնությունը, նրա կուսակացությունը, որպես ճգնաժամի հաղթահարման միջոց, պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նիկոլը հրաշալի գիտի, որ գործող նախագահը հրաժարական տվողը չէ, սակայն նա այս դեպքում ևս էականը ոչ թե նախագահի հրաժարականն է, այլ այդ պահանջի հնչեցումը:

Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր է, սակայն, իր թիմի շանսը տեսնում է ընտրությունների մասնակցության մեջ: Չնայած կրակոտ ելույթներին՝ նա հեղափոխական չէ ու պատրաստ չէ իր կամ քաղաքացիների կյանքը զոհել ՊՊԾ գնդում կամ դրա մատույցներում: «Սասնա ծռեր» օպերացիայի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ակտիվ էր և իր համար կերտում էր «միակ ընդդիմության» իմիջը, սակայն ոչ թե զինված խմբի համակիրների մարող շարժումը գլխավորելու, այլ 2017-ի  խորհրդարանական ընտրություններին արդյունավետ մասնակցելու համար:

Քաղաքական մարտավարություն, որի գնահատականը հաջորդ տարի կտա ընտրողը:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *