Նիկոլ Փաշինյանի մեսիջը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին

Capture

Բոլոր իշխանությունները որդեգրել են կամ ես, կամ՝ ոչ ոք սկզբունքը և, կարծում եմ, որ դուք այդ եզրույթի վերաբերյալ շատ ուշադիր պետք է լինեք։

Այս խորհրդով Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը սկսեց իր ելույթը ապա հարցրեց Փաշինյանին․

«Եթե վարչապետ չընտրվեք, պայքարի ի՞նչ ձև եք ընտրելու։ Արդյո՞ք չկա քաղաքակիրթ այլ տարբերակ ներքաղաքական հարցերի շուրջ բանակցելու համար»։

Հարցին ի պատասխան Փաշինյանը նկատեց, որ Հանրապետականը ՀՀ-ում չունի իշխանություն և, հետևաբար, չի կարող իրավիճակը փոխել, կամ լուծումներ առաջարկել․ «Խնդիրն այստեղ այն է՝ դուք նպաստո՞ւմ եք այս քաղաքական ճգնաժամի լուծմանը, թե՞ այն կլուծվի առանց ձեզ։ Ինչ վերաբերում է քաղաքական պայքարին, ապա այն առաջին օրից եղել է բաց ձեռքերի պայքար, մենք մերժում ենք բռնությունը, մեր նկատմամբ հնարավոր բռնությանն էլ բռնությամբ չենք պատասխանելու»,-ասաց  Փաշինյանը և հավելեց, որ եկել է ժամանակը, որ ՀՀԿ-ն ապացուցի, որ եկել է խնդիրները լուծելու ժամանակը։

Արձագանքի մեջ Ալիկ Սարգսյանը նշեց, որ հաշվի առնելով այսօրվա այն դժվարին մարտահրավերները, որում գտնվում է ՀՀ-ն, առաջարկում է առողջ երկխոսություն, և իզուր է  Փաշինյանը անկանում լիկվիդացնել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել ՀՀ պետականության կայացման գործում։

Փաշինյանն արձագանքեց, որ իրենց ձևավորված Կառավարության նպատակը ոչ թե լիկվիդացումն է, այլ հանդուրժողականության ձևավորումը, և վարչապետ ընտրվելուց հետո հանդիպումներ են ունենալու նույն ՀՀԿ-ի հետ։

«Այսօր ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի»,-ասաց  Փաշինյանը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *