Նիկոլ Փաշինյանի օրինակով. Հայկ Մարությանը կերդվի Հանրապետության հրապարակում

timthumb (6)

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երեւանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձեւով անցկացնել: Այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Մարությանը մտադրություն ունի իր երդմնակալության արարողությունը անցկացնել Հանրապետության հրապարակում: Մարությանն այդպես է վարվելու, քանի որ Հանրապետության հրապարակը նույնացվում է թավշյա հեղափոխության հաղթանակի հետ, նաեւ դարձել է ժողովրդի հետ իշխանությունների հաղորդակցության յուրօրինակ հարթակ:

Հեղափոխության օրերին հիմնական հանրահավաքը հենց այդտեղ էր անցկացվում: Եւ հետո, ինչպես հիշում եք, վարչապետ Փաշինյանն էլ իր 100 օրն ամփոփեց հենց Հանրապետության հրապարակում: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ե՛ւ Երեւանի քաղաքապետարան, ե՛ւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, սակայն երկու գերատեսչություններն էլ տեղյակ չէին նորընտիր քաղաքապետի ծրագրերից:

Միայն Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Մարությանը իրենց հետ չի քննարկել իր ծրագրերը` չնայած այն բանին, որ քաղաքապետարանի աշխատակազմն է զբաղվում երդմնակալության արարողության կազմակերպման աշխատանքներով: Ավելին` ըստ որոշ տեղեկությունների` մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառվում, որ հանդես կգա հայտարարությամբ, եւ Հայկ Մարությանին ձայն տված քաղաքացիներին կհրավիրի Հանրապետության հրապարակ մասնակցելու նրա երդմնակալության արարողությանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնավարման 100 օրը նշեց Հանրապետության հրապարակում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *