Նման զարգացում Վիգեն Սարգսյանը չէր սպասում…

timthumb (4)

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը շարունակում է մնալ քննադատության թիրախում: Սա Վիգեն Սարգսյանի առաջին փորձն էր իրավական կարգավիճակ տալու իր զավական՝ Ազգ Բանակ կոնցեպտին։ Սակայն ինչպես երևում է առաջին իսկ փորձը լուրջ հակազդեցության է արժանանում և էական կերպով խաթարում այս հայեցակարգի իմիջը, որի վրա Սարգսյանը այդքան աշխատել էր:

Ուսանողների ցանկությունը բնավ էլ ծառայությունից խուսափելը չէ, ով ով, բայց անկախության սերունդը արդեն իսկ ապացուցել է, որ Հայոց Բանակում ծառայելը իր համար հոգու պահանջ է և սրբազան պարտականություն։ Դրա վկայությունը ապրիլին էր, դրա վկայությունը ամեն օր սահմանին է, որտեղ մեր դիրքերը պահում են հենց անկախության սերնդի ներկայացուցիչները։ Ուսանողների պահանջը հետևյալն է՝ ունենալ կրթություն ստանալու իրավունք։ Բացի այդ նրանք լրջագույն խնդիրներ թիրախավորեցին, որոնց լուծումը Վիգեն Սարգսյանը օր առաջ պետք է տված լիներ, եթե իրապես ցանկանում է Ազգ Բանակ ստեղծել։ Դրանք են՝ կոռուպցիան և բազմաթիվ արմատացած անարդարությունները: Իշխանությունները թերևս թերագնահատել էին մեր երիտասարդության քաղաքացիական գիտակցության աստիճանը և հիմա խիստ զարմացած են իրավիճակի նման զարգացումից: Այլևս չի ստացվում հալած յուղի պես անցկացնել այն ամենը ինչ ցանկանում էին, ինչը բխում է քաղաքական կոնյուկտուրայի շահերից, որոնց էլ ավանդույթի համաձայն հարմարեցվում է մեր ողջ օրենսդրական դաշտը: Երիտասարդները ապացուցում են, որ եկել է այն ժամանակը, երբ պետք է հաշվի նստեն այդ օրենքի շահառուների հետ: Ի՞նչ ենք մենք ի վերջո ցանկանում. հաջողված կրթական համակարգ և ամուր բանակ, սակայն մեկը մյուսի հաշվին հնարավոր չէ կառուցել։ Այս տեսանկյունից երիտասարդների բողոքը արդարացի է և հիմնավորված: ՊՆ և ԿԳՆ պարտավոր են արձագանքել և հետևություններ անել:

 

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *