Նշանակվելու են նախարարներ

timthumb (2)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձևավորել Կառավարության կազմը:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝  ևս չորս նախարարական պորտֆելներ ղեկավարող նախարարների անունները հայտնի են.

Եվ այսպես՝ ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարի պաշտոնում կնշանակվի ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին ` Հակոբ Մանուկյանը:

Արտակարգ իրավիճակների նախարար կնշանակվի Հրաչյա Ռոստոմյանը, ով ղեկավարում էր սպորտի նախարարությունը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար կնշանակվի Սպորտի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Վահրադյանը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվելու Արթուր Գրիգորյանը, ով նախկինում եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Վերը թվարկված բոլոր նախարարներն էլ ԲՀԿ-ականներ են:

Նշենք նաև, որ ըստ նախնական տեղեկությունների, ԲՀԿ-ին է տրվել նաև մեկ փոխվարչապետի պորտֆել, սակայն ով կնշանակվի այդ պաշտոնում դեռևս հայտնի չէ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *