Նորածին է մահացել. ծնողները մեղադրում են բժիշկներին

նորածին

Երևանի բժշակական կենտրոններից մեկում նորածնի մահվան դեպք է գրանցվել: Մեզ հայտնի դարձավ, որ փոքրիկը ծնվել է Էջմիածնի բշկական կենտրոնում ՝ հունվարի 28-ին, սակայն օրեր անց պարզվել է, որ երեխան սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի, որից հետո տեղափոխվել է Երևան և Նորք-Մարաշ սրտաբանական հիվանդանոց, կատարվել է սրտի վիրահատություն, բայց, դժբախտաբար, փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել: Նորածնի մահվան մեջ ծնողները մեղադրում են Էջմիածնի ծննդատան բժիշկներին:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Էջմիածին ԲԿ-ի տնօրեն Լիլիթ Գասպարյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ծննդաբերությունն անցել է նորմալ. «Ծննդաբերության ընթացքում ոչ մի խնդիր չի եղել: Առաջին պահին մանկաբույժը զգուշացրել է, որ կասկածում է սրտի արատ, հարկավոր է երկու օր սպասել: Երրորդ օրը երեխան տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, որից հետո «Նորք-Մարաշ» ԲԿ: Մեր ախտորոշումը հաստատվել էր և ասել էին, որ անհապաղ վիրահատել է պետք, քանի որ երեխայի մոտ առկա է սրտի բարդ արատ: Մենք տեղեկացանք, որ վիրահատությունից հետո երեխան մահացել է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երեխայի մոտ բնածին բարդ արատ է եղել, դրա համար էլ չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը:
Անդրադառնալով բժշկական կետրոնի բժիշկների հասցեին ծնողների հնչեցրած մեղադրանքներին, ԲԿ-ի տնօրենը նշեց, որ իր համար զարմանալի է, թե ինչու են մեղադրում իրենց, եթե նախապես իրենք զգուշացրել են արատի մասին. «Երբ քննիչներ էին եկել, ասացին, որ երեխայի հայրը գիշերվա ժամը 01:00-ի սահմաններում զանգահարել է ոստիկանություն և հաղորդում տվել՝ մեղադրելով բժիշկներին: Բայց ես չգիտեմ՝ ինչու են մեղադրում»,- փոխանցեց Գասպարյանը:
Հարցին՝ նախնական հետազոտությունները ցույց չեն տվել, որ երեխան առողջական խնդիրներ ունի, տնօրենը պատասխանեց.
«Ընտանիքի 4-րդ երեխան էր, նրանց չորս երեխան էլ մեզ մոտ են հաշվառված, նույն բժշկուհու մոտ: Առաջին երկու երեխան ևս մեզ մոտ է ծնվել նորից խնդիրներով, բայց, բարեբախտաբար, մի քանի ամիս Երևանում բուժվելուց հետո վիճակները բարելավվել է:
Այս երեխայի դեպքում 33-34 շաբաթական հղիության ժամանակ, էխոյի բժշկուհին ասել է, որ դոպլեր պետք է արվի: Երեխայի հայրը, ով ալկոհոլային պսիխոզով հաշվառված է պոլիկլինիկայում և մշտապես ալկոհոլի ազդեցության տակ է, աղմուկ է բարձրացրել՝ հրաժարվելով հետազոտությունից»,- հավաստիացրեց Էջմիածին ԲԿ-ի տնօրեն Լիլիթ Գասպարյանը:
Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *