«Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի հետևում Վարդան Հարությունյա՞նն է կանգնած

timthumb (10)

Բողոքի ալիք է հասունանում Կարգո ծառայություններ մատուցող՝ ոլորտում գերիշխող դիրք ունեցող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գործունեության շուրջ:

ԼՈւՐԵՐ.com-ն այսօր բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն զբաղված է միայն փող աշխատելով, քանի որ չմատուցելով որևէ պիտանի ծառայություն առևտրով զբաղվողներին, պարտադիր վճարումներ է պահանջում և սա, հատկապես տոնավաճառներում առևտրով զբաղվողների համար, լուրջ խոչընդոտ է դառնում:

1 կգ բեռին շուրջ 70 ցենտ վճարը առևտրով զբաղվողները համարում են անտեղի ծախս և խելամիտ չեն համարում վճարել մի ծառայության համար, որը, ըստ իրենց, ավելորդ է: Օրինակ, 1 տոննա բեռի համար ձեռներեցը ստիպված պետք է հավելյալ շուրջ 700 ԱՄՆ դոլարի չափով վճարում կատարի:

Նկատենք, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրենը «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է, ով սերտ կապ ունի ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ:

Խմբագրությանը դիմած մարդիկ պնդում են նաև, որ հենց Վարդան Հարությունյանն է կանգնած այս ընկերության հետևում:

Ընկերության գործառույթներն ընդգրկում են Հայաստանի մաքսային սահմանով, մասնավորապես Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից ՀՀ տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացումը մաքսային մարմիններում։

Նշենք, որ Արմեն Հունանյանի ղեկավարած «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ–ն ստեղծվել է Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո և հանրությանը ՍՊԸ-ի գործունեությունը մշտապես ներկայացվել է բարեփոխումների համատեքստում:

ԼՈւՐԵՐ.com-ը կհրապարակի նաև հարցազրույցներ՝ այդ վճարումներից և ընկերության գործունեությունից դժգոհող առևտրականների հետ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *