Նոր զարգացում՝ հայկական վարորդական իրավունքների խնդրի շուրջ

timthumb (1)

Ինչպես հայտնում է ria.ru-նԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին կարող են թույլատրել շարունակել Ռուսաստանում վարորդ աշխատել ազգային վարորդական վկայականներով:

Սրա վերաբերյալ ՌԴ ՆԳՆ-ն արդեն համապատասխան օրենքի նախագիծ է մշակում:

Նախագծում ասվում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» դաշնային օրենքում նախատեսվող փոփոխությունները թույլ կտան ԵԱՏՄ քաղաքացիներին տրանսպորտային միջոցներ վարել օտարերկրյա վարորդական վկայականներով՝«տրանսպորտային միջոցների կառավարման հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս»:

Նշենք, որ օրերս ԼՈւՐԵՐ.com-ը հրապարակել էր հոդված՝ անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հայ վարորդների խնդրին:

Վերջիններս, փաստացի,  ՌԴ պետդումայի ընդունած օրենքից հետո կանգնել են գործազրկության եզրին:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 12-ին ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից հետո հայ վարորդները կամ պետք է ձեռք բերեն ռուսական վարորդական վկայական, կամ դադարեն աշխատել որպես վարորդ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *