Նոր խմորումներ՝ Բրյուսովի անվան համալսարանում

timthumb (1)

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը հայտնվել է ծանր վիճակում, ինչի հետ անմիջական կապ ունի նորանշանակ ռեկտորը։ Նշենք, որ ռեկտորի ընտրությունը հաստատվեց հունվարի 11-ի Կառավարության նիստում, և Բրյուսովի լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակվեց Կարինե Հարությունյանը, ով մինչ այդ հանդիսանում էր ռեկտորի պաշտոնակատարը:

Բրյուսովի համալսարանում տեղի ունեցող խմորումների վերաբերյալ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին դասախոս, ֆրանսերենի մասնագետ Իզաբելլա Աբգարյանի հետ։

Похожее изображение

Նա պատմեց, որ դեռևս ամիսներ առաջ, ռեկտորի պաշտոնակատար Կարինե Հարությունյանի առաջին զոհերից մեկն է եղել։ Բանն այն է, որ Իզաբելլա Աբգարյանը 2017թ․ ամբողջ ամառն աշխատել է առանց աշխատավարձի, սակայն սեպտեմբերից երկու օր առաջ է միայն տեղեկացել, որ կրտաճման տակ է ընկել և ինքն այլևս չի աշխատում համալսարանում․ «Ես անակնկալի եկա, քանի որ որևէ մեկն ինձ չէր ասել, որ նման բան կա։ Փաստորեն, ես ամբողջ ամառը կորցրի, աշխատեցի չվճարվելով և չգիտեի, որպեսզի այդ ընթացքն օգտագործեի այլ աշխատանք փնտրելու համար»։

Բրյուսովի համալսարանը ֆեսբուքյան իր էջում հրապարակել է նյութ, որտեղ նշվում է, որ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել և ֆակուլտետները վերաձևավորվել են։ Խոսելով այս փոփոխությունների մասին Աբգարյանը նկատեց․ «Ինձ մեկ բան է զայրացնում․ ֆակուլտետներից մեկը կոչվում է Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ, այսինքն լեզվաբանական համալսարանում ռուսերենն այլևս օտար լեզու չի համարվում։ Դա առնվազն անգրագաիտություն է։ Ես զարմանում եմ գիտխորհրդում որևէ մեկը չկա՞ր բացատրեր, որ ռուսերենը օտար լեզու է։ Կարելի էր ձևակերպել Ռուսաց և ռոմանական, գերմանական լեզուների ֆակուլտետ, բայց ոչ Ռուսաց և օտար լեզուների։ 

Կարծում եմ անհեռատես է նաև լուծարել ֆրանսերենի ամբիոնը, որը համարվում է թողարկող ամբիոն, միացնել այլ ամբիոնների, հատկապես այս տարի, երբ Հայաստանը ընդունում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և բազմաթիվ պատվիրակություններ պետք է գան։ Փաստորեն, Ֆրանսերենի ամբիոն չունենք, իսկ արտասահմանում ամբիոնը որպես միավոր բարձր է գնահատվում, ստացվում է  Բրյուսովի համալսարանը չի գնահատում ֆրանսերենը»,- ասաց Աբգարյանը։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նորանշանակ ռոկտորը՝ հայտարարելով, թե հիմնադրամ է ստեղծում, դրամահավաքներ է կազմակերպում «կամավոր-պարտադիր» քողի տակ, 500-ից մինչև 50 000 դրամ: Սակայն աշխատակիցներին չի տեղեկացնում, թե ինչ հիմնադրամ է ստեղծում և ուր են գնացել նրանց գումարները:

«Ես ծանոթացա ռեկտորի՝ լրատվական կայքերից մեկին տված հերքմանը։ Նկատենք, որ ըստ էության նա հաստատեց, որ դրամահավաքներ եղել են, բայց ասաց դա եղել է կամովի, իսկ մենք գիտենք՝ ինչպես են տեղի ունենում «կամովի» դրամահավաքները։ Մեր ամբիոնում էլ կար նման բան, կատակով ամբիոնի տուրք էր կոչվում, բայց այն մեզ համար որոշակի ծախսերի համար էր հավաքվում»,- նշեց Իզաբելլա Աբգարյանը։

Անդրադառնալով ռեկտորի կողմից համալսարանում հաստիքների կրճատմանը ու ոչ կարևոր բաժինների ավելացմանը, Բրյուսովի նախկին դասախոսը նշեց․ «Հաստիքներ են ավելացել, որովհետև յուրաքանչյուրն իր ծանոթին է խցկում։ Իրականում, Բրյուսովում տքնաջան աշխատում են մի քանի հոգի ադմինիստրացիայում, իսկ մյուսներն ուղղակի հաշվառված են։ Արհեստական հաստիքներ են ստեղում իրենց ծանոթների համար, որոնք բնավ չեն ծառայում հանուն ուսանողների գիտելիքների մակարդակի ավելացման և  բուհի ռեյտինգի բարձրացման։ Իմ կարծիքով՝ սխալ է, որ լեզվաբանական համալսարանը ղեկավարի ոչ լեզվաբանը, որովհետև կան նրբություններ, պետք է հասկանալ առարկան, բուհի էությունը, այսինքն ռեկտորը միայն մենեջեր չէ։ Տվյալ դեպքում՝ ես դա չեմ տեսնում»,- եզրափակեց Աբգարյանը։

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *