Նպատակների հուշագիր, ավել՝ ոչինչ. կառավարության ծրագիրն՝ ըստ Կոստանյանի

timthumb (1)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն արդեն ծանոթացել է կառավարության ծրագրին և այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն համարում է նպատակների հուշագիր, ավել՝ ոչինչ:

«Եթե ընդհանուր բնութագիր տամ՝ միջազգային իրավունքում մի լավ տերմին կա՝ «նպատակների հուշագիր»։ Սա իմ ձևակերպումն է կառավարության ծրագրին: Դա ոնց որ հուշագիր լինի, թե ինչ նպատակներ ունեն: Իրավական տեսակետից ես այդպես եմ դիտարկում, ավել՝ ոչինչ: Այսինքն, բացի նպատակների ընդգծումից, ես չեմ տեսել նպատակների իրագործմանն ուղղված մեթոդաբանություն, քայլերի հաջորդականություն»,- ասաց Կոստանյանը՝ անդրադառնալով նոր կառավարության ներկայացրած ծրագրին:

Նա ընդգծեց, որ նպատակի տեսակետից ծրագիրն ընդունելի է։ Հարցին` արդյոք ինքը դե՞մ, թե՞ կողմ կքվեարկի ծրագրին, հատկապես արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու հեռանկարի տեսանկյունից, Կոստանյանը պատասխանեց. «Եթե կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանանա մեր խմբակցության կողմից, դա կդիտարկվի հավանության արժանացնել նաև արտահերթ ընտրությունները: Նպատակի տեսակետից ընդունելի է, բայց դրա իրականացման քայլերի կիրառման շուրջ ոչինչ նշված չէ, բազմաթիվ խնդիրներ կարող են լինել, դա ժանմանակի հարց է։ Նկատի ունենալով, որ այդ քայլերը չկան, չեմ կարող գնահատական տալ` դա մեզ համար ընդունելի կլինի՞, թե՞ ոչ»,- նշեց նա:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունը պատգամավորների լքելու հանգամանքին, Կոստանյանը նշեց, որ դա իրեն բացարձակ չի մտահոգում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *