Նսեմացման ինստիտուտ են ներդնում. Վարդան Բոստանջյանը՝ կրթության օրենքի փոփոխությունների մասին

timthumb

Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատեց «Բարձրագույն կրթության մասին» և հարակից այլ օրենքների փաթեթում փոփոխությունները։

Ըստ ԿԳՆ Լևոն Մկրտչյանի՝ փոխվելու է ուսանողի կրթական գործունեության ձևաչափը և բուհերի կառավարման համակարգը:

Օրենսդրական փոփոխությունների հռչակված նպատակն է ապահովել համալսարանական ինքնավարության և ներքին ժողովրդավարության զարգացում, բուհական իշխանության բալանսավորման քաղաքականություն, ֆինանսավորման նոր մեխանիզմներ, ինչպես նաեւ կառավարման թափանցիկության բարձրացում:

Այսօր կազմակերված քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վարդան Բոստանջյանն, անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրենքում իրականացվելիք քննարկումներն, նշեց, որ այս փոփոխություններով բազմաթիվ հարցեր, միևնույնն է, մնում են չլուծված։ Որպես օրինակ՝ պատգամավորը բերում է տարիքային սահմանափակումը, որը, փաստացի, զրկում է 70-ից բարձր տարիքում գտնվող բուհի դասախոսներին՝ մասնակցել որևէ տեսակի ներբուհական ընտրության․ «Լավագույն դեպքում՝ նսեմացման ինստիտուտ են ներդրել»,-նշեց պատգամավորը և հավելեց, որ հայաստանյան բուհերի դասակարգման ռեժիմը հստակություն չունի և ստացվում է՝ իրան լավ դրսևորի՝ կհավատարմագրվի։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք շպրտել են Կառավարության որոշումների մեջ, և դա արվել է գիտակցաբար»։

Հաջորդ խնդիրն, ըստ պաըտգամավորի, այն է, որ բուհերը դարձել են ինքնաֆինանսավորվող, որի հետևանքով էլ ձևավորվել է  մի արատավոր պրակտիկա․ «Հայաստանի բուհերը դարձել են ուսանող գողացողներ։ Ամեն ինչ անում են, որ իրենց փող տան։ Տեսեք՝ առաջին խոշոր հարկատուների շարքում են Երևանի պետական բժշկական և տնտեսագիտական համալսարանները»։

Պատգամավորի համոզմամբ՝ առաջարկվող փոփոխություններով չի լուծվում նաև պետպատվերի հարցը և ստացվում է՝ պետությունը ֆինանսավորում է ուսանողին, սակայյն հետագայում չի հետաքրքվում՝ այդ ուսանողը երկրին ինչ օգուտ է տալիս։ «Պետպատվերը դառնում է  ձևական մի երևույթ»։ 

Վարդան Բոստանջյանը նշեց, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություներից հետո, միևնույննն է, խոցելի հարցեր կան, որոնք առաջացնում են կարճ միացումներ: «Ելնելով մի շարք խնդիրներից, մենք պատրաստվում ենք մեր հանձնաժողովում կազմակերպել քննարկումներ, իրականացնել լսումներ՝ բաց տեղերը լուծելու համար»,-ասաց ԱԺ պատգամավորը: 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *