Նրանցից ո՞վ ավելի հզոր կգտնվի․․․

timthumb (22)

Պաշտպանական համակարգում խնդիրները քիչ էին, հիմա էլ հրամանատարական կազմում է անհանդուրժողական մթնոլորտ ձևավորվել։ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հայտնի է իր կոպիտ բնավորությամբ և բազմաթիվ դեպքերում իրեն դրսևորել է ոչ այնքան գեներալական կերպարին համապատասխան։ Ամենահիշարժանը թերևս ՊՆ պոտենցիալ մատակարարների հետ անցած տարվա հանդիպումն էր, երբ նա հանդիպման մասնակիցներին դիմում էր, դու-ով և շատ կոպիտ։ Այս դեպքերի առթիվ  Մովսես Հակոբյանը հրապարակային ներողություն էր խնդրել։ Սակայն հետագայում ևս նա աչքի ընկավ նման պահվածքով, որն, իհարկե, պետք է առաջացներ Պաշտպանության նախարարության վրդովմունքը։

Վիգեն Սարգսյանի նախաձեռնած առանձնազրույցի ժամանակ Մովսես Հակոբյանին շատ խիստ նախազգուշացումներ են արվել, մինչև անգամ՝ պաշտոնից հեռացում։ Հանդիպման ժամանակ  Մովսես Հակոբյանը, ենթականերին վիրավորելը, իրեն շատ դեպքերում գոռոզ դրսևորելն արդարացրել է նրանով, որ ինքը փորձառու զինվորական է և իր անցած ճանապարհը թույլ է տալիս այդ ամենը։ Իհարկե, այս պատասխանը չէր կարող գոհացնել Վիգեն Սարգսյանին, քանի որ ենթատեքստն ակնհայտ է. գեներալը ևս մեկ անգամ հիշեցրել է․ որ նախարարը համազգեստ չի կրել։ Եվ այս առանձնազրույցից հետո նրանց հարաբերությունները լարված են առավել, քան երբևէ։ Տրամաբանական է, որ Վիգեն Սարգսյանն ամեն ինչ անելու է, որ  կադրային ջարդը մուտք գործի գլխավոր շտաբ ևս։ Գաղտնիք չէ, որ նախարարը չունի գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու իրավական լծակներ, և դա կարող է անել միայն նախագահը։  Վիգեն Սարգսյանի քայլերն ինչքան էլ մշտապես արժանացել է Բաղրամյան 26-ի հավանությանը, մեկ է՝ այս հարցում Սերժ Սարգսյանը կտրուկ գործողությունների չի դիմի։

Նույնատիպ հակասություններ կային նաև Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտոնավարման ժամանակ։ Ստացվում է, որ դերակատարներն են փոխվել, սցենարը նույնն է մնացել։ Այն սցենարը, որը Սերժ Սարգսյանը կիրառում է հատկապես ուժային մարմիններում՝ երկու խաղացողի առկայությունն է, որպեսզի հակակշռի լծակները։  Միգուցե հրամանատարների մրցակցությունը նպաստում է նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Ամեն դեպքում, երկրի ղեկավարը չի միջամտի այս մրցապայքարին՝ գոնե մինչև 2018 թ․-ի ապրիլ․ նոր սցենարով չես իմանա, թե ում՝ ինչ դեր բաժին կընկնի։ 

Վաչիկ Գրիգորյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *