Շանթ Հարությունյանն արդեն տանն է

timthumb (1)

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը։

«Նա արդեն տանն է»,- հուզված պատասխանեց կինը։

Հարցին՝ համաներմա՞մբ է ազատ արձակվել Շանթ Հարությունյանը, կինը դրական պատասխան տվեց։

Նշենք, որ համաներում հայտարարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել այսօր և արդեն սկսել է ՔԿՀ-ներից դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ 2013 թվականի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո: Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու համար: Դրանից հետո ձերբակալվեցին, կալանավորվեցին, այնուհետև ազատազրկման դատապարտվեցին Շանթ Հարությունյանն ու նրա 12 ընկերները:

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը համապատասխան կարգով կարող է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ բաց ռեժիմով պատիժը կրելը շարունակելու համար, սակայն նա կտրականապես հրաժարվում էր դուրս գալ կալանավայրից՝ պահանջելով արդարացում:

 

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *