Շատ ենք տուրք տվել ռեյտինգացավին. Շարմազանովը վրդովված է

timthumb

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» զեկույցը:

ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը՝ օգտվելով նիստ վարելու իր իրավունքից, նկատեց, որ ոլոտում տեղաշարժ կա, բայց և նաև հեռուստաեթերի բովանդակությունը մնացել է խնդրահարույց:

«Ես կարծում եմ՝ մի քիչ շատ ենք տուրք տվել ռեյտինգացավին, վարկանիշ… վարկանիշ… վարկանիշ… ու եթե մենք այս վարկանիշի հետևից գնանք կարող է ոչ մի տեղ չհասնենք: Հայկական սերիալներում չկա՞ն ավելի լավ կերպարներ, սերիալներին դեմ չեմ, ամբողջ աշխարհում կան սերիալներ, բայց այդ սցենար գրողներին կանչեք մի հատ Ձեզ մոտ՝ քննարկեք, մի քիչ բարություն սերմանեք, առանց այդ էլ մեր հասարակությունը նեգատիվ շոկերի մեջ է, կարելի չէ՞ մի քիչ լավ բաներ էլ տալ, լա՛վ, մենք ինչքան կարող ենք վատը… վատը… վատը ցույց տալ, եթե մի տեղ կա լուսավոր կետ՝ դա պետք է ցույց տալ»,- ասաց Շարմազանովը՝ կատակելով, թե ինքը լուսավոր կետ ասելով չի հասկանում իրեն ցույց տան եթերում. «պարոն Մարուքյանին ցույց տվեք, ի վերջո Լուսավոր Հայաստանից է»:

Շարմազանովը հորդորեց՝ եթեր տրամադրել նաև հոգևոր արժեքների տարածմանը նպաստող հաղորդումներին:

ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանն էլ նկատեց՝ պետք է դա բիզնես ոլորտում դիտարկել, իսկ, ինչ վերաբերում է, հնդկական սերիլաներին, ապա դրանք ամբողջ աշխարհում են տարածված:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *