Շիրակի մարզում դաշնակցականները հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուներին

timthumb (7)

Շիրակի մարզի երկու՝ խոշորացված Մարմաշեն և Ախուրյան համայնքներում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններում ղեկավարներ են ընտրվել Դաշնակցություն կուսակցությունից: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Մարմաշեն համայնքում առաջադրված ՀՀԿ-ական երկու թեկնածուներն էլ պարտվել են. մասնավորապես, ՀՀԿ-ից Թորգոմ Սահակյանը ստացել է 1 289 ձայն, մյուս ՀՀԿ-ական Աշոտ Եղոյանը՝ 1 201 ձայն, անկուսակցական Հակոբ Բաղդասարյանը՝ 792 ձայն։ Այստեղ ղեկավար է ընտրվել դաշնակցական Կարեն Արշակյանը՝ ստանալով 1 463 ընտրողի ձայն։

Ընդհանուր առմամբ, Մարմաշենում ընտրելու իրավունք ունի 8 864 մարդ, սակայն ընտրություններին մասնակցել են 4 804-ը։

Ինչ վերաբերում է Ախուրյան համայնքին, ապա այստեղ ևս առաջադրված թեկնածուները վեցն են եղել, որոնցից համայնքապետ է ընտրվել ՀՅԴ-ից Արծրունի Իգիթյանը՝ ստանալով 2 393 ընտրողի ձայն։ ԲՀԿ-ից Կարեն Սերգոյանը ստացել է 1 512 քվե, ՀՀԿ-ից Համլետ Պետրոսյանը՝ 966 քվե։ ԱՆկուսակցական թեկնածուներ Գերասիմ Համբարյանը ստացել է 615, Վանիկ Մկրտչյանը՝ 406 Գեղամ Լևոնյանը՝ 880 քվե։

Այս խոշորացված համայնքում ընտրողների թիվը 13 379 է, սակայն ընտրություններին մասնակցել է 6 887 ընտրող։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *