Շիրակի մարզում 15-ամյա տղան ինքնասպանության փորձ է արել, որպեսզի ընկերուհին համոզվի, որ իրեն շատ է սիրում

timthumb (8)

shamshyan.com-ը գրում է.

Երեկ սեպտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 12:00-ի սահմաններում «Էկզոգեն թունավորում ծխից» ախտորոշմամբ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 15-ամյա Ա. Ա-ն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում տանը Ա. Ա-ն ինքնասպանություն գործելու նպատակով այրել է խոհանոցում աթոռի վրա դրված հագուստները, իսկ հետո լոգարանում շեղբով կտրել է ձախ դաստակի վերին հատվածը:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

15-ամյա տղան իր այդ քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ինքն այդ քայլին է դիմել, որպեսզի ապացուցի ընկերուհուն, որ իրեն շատ է սիրում:

Երեխան սովորում է Հանրապետությունում գործող արհեստագործական ուսումնարաններից մեկում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *