Շիրակի պետական համալսարանի ուսանողների ֆլեշմոբը՝ ռեկտորի որոշման դեմ (տեսանյութեր, լուսանկարներ)

Շիրակի պետական համալսարանի ուսանողները ֆլեշմոբ են սկսել՝ համացանցի էջում տեսանյութեր հրապարակելով: Նրանք հայտարարում են, որ դեմ են ռեկտոր Սահակ Մինասյանի այն որոշումներին, որոնց համաձայն աշխատանքից ազատվել են դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը:

Ուսանողները հայտարարում են՝ պայքարելու են ռեկտորի՝ մարտի 15-ի որոշման դեմ և հանուն դրա չեղարկման:

«Ես կպայքարեմ մարտի 15-ի որոշման դեմ #ՇՊՀ #մենք #բոլորս #կպայքարենք #հանուն #արդարության»,- տեսանյութին կից գրում են ուսանողները:

Հիշեցնենք, որ աշխատանքից ազատված երկու դասախոսներն էլ հայտարարում էին, որ պայքարում են Շիրակի մայր բուհում ռեկտորի անօրինականությունների դեմ: ԼՈւՐԵՐ.com.ի թղթակցի հետ զրույցում դասախոս Գագիկ Համբարյանը նշել էր, որ «այս բեսպրեդելության հեղինակը ՇՊՀ-ի ռեկտորն ու ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն են»:

 

 

unnamed-file-25

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *