Շիրակի պետհամալսարանի ռեկտորն աշխատանքից ազատել է Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին

timthumb (3)

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը աշխատանքային պայմանագիրը լուծել է բուհի երկու դասախոսների` Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանի հետ: Բուհի դասախոսներն այդ մասին տեղեկությունը հրապարակել են ֆեյսբուքյան էջերում:

Ըստ Համբարյանի հրապարակած ռեկտորի հրամանի պատճենի՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ 1-ին հոդվածի վեցերորդ կետի ( Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ` աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում) և 122 հոդվածի 2-րդ կետի (Աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով. գործատուի գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ) համաձայն:

Դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը կամայականություն են համարում կայացված որոշումը:

Շիրակի պետական համալսարանից առայժմ չեն արձագանքում, որպեսզի մեկնաբանեն կայացված որոշումները:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *