«Շիրակ» հյուրանոցում Իրանի քաղաքացու դի է հայտնաբերվել

timthumb

Մայիսի 10-ին՝ժամը 14։40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խորենացի փողոցում գտնվող «Շիրակ» հյուրանոցում քաղաքացու դի կա:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության՝ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ մեկնած օպերատիվը խումբը նշված հյուրանոցի 10-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում հայտնաբերել է 1983թ.-ին ծնված՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու դիակը:

 

Ոստիկանությունից հայտնեցին, որ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *