Շնորհավորում եմ համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածին քաղաքի տոնը․ Մանվել Գրիգորյանը

timthumb (12)

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Էջմիածնի տոնի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է.

«Եռասերունդ Երկրապահ Կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի  երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածին քաղաքի տոնը:

Էջմիածնի օրը, որը տարիների ընթացքում դարձավ  համաժողովրդական իրադարձություն, վստահության և միասնականության տոն է:

Այս վստահությունը գալիս է դարերի խորքից, թրծվել է տառապանքի ու պայքարի բովում և գնում է դեպի դարերը գալիք:

Այս վստահությամբ, միասնականությամբ ու ժողովրդի անսպառ սիրով Էջմիածինը միշտ թշնամիներից պաշտպանվել է համաժողովրդական հավատով:

Այս վստահությամբ և միասնականությամբ Էջմիածինն իր աշխարհազորով, իր   զորավարներով, հոգևոր դասով կանգնեց Սարդարապատն արդեն անցած թուրքական զորքերի դեմ ու փրկեց Երևանը՝ փրկելով Հայաստանն ու հայ ժողովրդին, ապահովելով առաջին Հանրապետության գոյությունը:

Այս վստահությամբ Էջմիածինը մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին՝   նախաձեռնելով Թամանյան դիվիզիան՝ հաղթանակի պարը պարելով Բեռլինում:

Այս վստահությամբ և միասնականությամբ Էջմիածինը հաղթեց Արցախյան ազատագրական պայքարում իր հարյուրավոր զավակների կյանքի և հազարավոր զավակների հերոսականության, անձնազոհության շնորհիվ, գիտակցելով, որ պաշտպանելով Արցախի յուրաքանչյուր թիզ հողը, Հադրութի, Մարտակերտի սահմանամերձ գյուղերը, Հայաստանի սահմանները, պաշտպանում է  Մայր   տաճարը: Այս վստահությամբ քաջ էջմիածինցիները, անձամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, զենքը ձեռքին, հայտնվեցին առաջնագծում ապրիլյան պատերազմի օրերին: Ինքս պատիվ եմ ունեցել ռազմադաշտում լինել պատվախնդիր էջմիածինցիների հետ, լինել իսկական արծիվ էջմիածինցիների հրամանատարն ինչպես 1989-94 թվականների պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ 2016-ի ապրիլյանի:

Այս հավատով հոգևոր կենտրոն Էջմիածինը դարձավ բանականաշինության, պետականության կայացման ու հզորացման ջատագովը:

Փառք անկախության ու Մայր տաճար սուրբ Էջմիածնի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին, հերոսներ ծնող հայոց մայրերին:

Շնորհավորում եմ համայն հայությանը և հատկապես Էջմիածնի ժողովրդին սիրելի քաղաքի 2702-ամյակի առթիվ:

Էջմիածնեցի լինելը մեծ հպարտություն է:

Էջմիածնի քաղաքապետն ու քաղաքապետարանի ողջ անձնակազմը, էջմիածինցիները ջանքեր չեն խնայում հարազատ քաղաքը համայն հայության, քրիստոնյա աշխարհի ու առաջադեմ  ողջ մարդկության կենտրոն ուխտատեղի դարձնելու համար:

Կոչ եմ  անում մեր երիտասարդությանը՝ երկրապահի նոր սերունդներին, եռասերունդ երկրապահին տեր կանգնել սեփական քաղաքի ներկային և արժանապատվորեն այն տանել դեպի ապագան՝ պահպանելով քաղաքի փառավոր պատմությունն ու անունը»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *