Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ. Արցախի ՊՆ

սահման

Ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 520 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և համապատասխան քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *