Ո՞վ է տակից գործում

timthumb (2)

««Հանուն Հայաստան Պետության» ճակատի անդամների հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել։ Մենք և «Քաղաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մշակել ենք ճանապարհային քարտեզ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը կանխելու համար»,ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում  ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, «Հանուն Հայաստան Պետության» ճակատի համակարգող  Պետրոս Մակեյանը։

Վերջինիս խոսքով՝ «Հանուն Հայաստան Պետության» ճակատն ընդդիմադիր հատվածի լայն համախմբում ապահովելու համար այս պահին բանակցում է այլ ուժերի հետ։

Մակեյանը, սակայն, հրաժարվեց տալ իրենց հետ բանակցությունների գնացող ուժերի անուները՝ նշելով, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն այս փուլում այդ մասին մամուլին չհայտնելու վերաբերյալ։

Հարցին, որ նույն մամուլը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան Պետության» ճակատի հրավերը, Մակեյանը պատասխանեց․ «Նման կերպ փորձում են սեպ խրել «Հանուն Հայաստան Պետության» ճակատի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև։ Սա մեր դեմ տարվող քայլ է, որը հերքելով պնդում եմ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կայացել է առանձին»,-ասաց Մակեյանը;

Հիշեցնենք, որ մամուլի տեղեկություններով՝ երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով:

Ճակատի անդամները հրավիրել են նաև Նիկոլ Փաշինյանին, ով չի ընդունել հրավերը և ճակատի անդամների հետ հանդիպման չի գնացել:

 Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *