Ո՞վ կլուծի Սարգսյանի գլխավոր խնդիրը

Capture

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը կարճատև այցով ժամանել է Հայաստան: Մայր Աթոռում կայացած հանդիպման ժամանակ Արամ Ա-ն մտահոգություն է հայտնել, որ այսօր Երևանում տեղի ունեցող զարգացումները սպառնում են վնասել երկիրը և խնդիրների լուծումը անհրաժեշտ է որոնել սեղանի շուրջ, այլ ոչ թե փողոցում:
Վերջին օրերի ընթացքում Երևանի փողոցներում ծավալվող իրադարձություններից անմասն չէ նաև Սփյուռքը: Հանրահավաքների ընթացքում ընդդիմությունը հատուկ ակցենտավորվում է սփյուռքի մասնակցության, աջակցության կարևորությունը: Այս օրերին սփյուռքի բազմաթիվ համայնքներում տեղի են ունենում ցույցեր, հավաքներ արտասահմանում ՀՀ դեսպանատների առջև: Բացի այդ, սփյուռքահայ բազմաթիվ գործարարներ դրամական աջակցություն են ցուցաբերում «Իմ Քայլը» շարժմանը: Սրանով կամա թե ակամա տեղի է ունենում սփյուռքի լայնամասշտաբ ներգրավում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, մի բան՝ ինչից տասնամյակներ փորձել են խուսափել իշխանությունները: Եվ հենց այս պահին է, որ Սարգսյանի գլխավոր խնդիրն է դառնում կանխել առնվազն Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանում ծավալվող պայքարին, հայկական համայնքերում իրավիճակը դարձնել առավել կառավարելի: Հասկանալի է, որ այս գործում Սերժ Սարգսյանին ոչնչով չի կարող օգնել, օրինակ՝ սփյուռքի նախարարի ԺՊ Հրանուշ Հակոբյանը: «Իմ Քայլը» նախաձեռնությունը մեկ շաբաթվա ընթացքում ավելի մեծ թվով հայերի է տուն բերել, քան նախարարը իր պաշտոնավարման բոլոր տարիներին միասին վերցրած:
Սարգսյանն այսօր իրապես ստանում է հայրենադարձություն, միայն թե վերադառնում են մարդիկ, ովքեր փողոցում պայքարում են իր իսկ դեմ: Նման հայրենադարձություն չէր Սարգսյանը պատկերացնում՝ հայտարարելով 4 միլիոնանոց Հայաստանի՝ իր տեսլականի մասին: Ֆորս մաժորից խուսափելու համար ըստ երևույթին Սարգսյանը դիմել է ծանր հրետանու օգնությանը: Ինչ խոսք, Արամ Ա-ի հեղինակությունը և ազդեցությունը սփյուռքի համայնքներում կարող է իրավիճակ փոխել, բայց արդյո՞ք այս միջամտությունը՝ անգամ նման մակարդակով՝ ժամանակավրեպ չէ:Սփյուռքն արդեն արել է իր քայլը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *