Ո՞վ ուսումնասիրեր, ե՞ս…

timthumb (4)

Վերջերես ԼՈւՐԵՐ.com-ն անդրադարձել էր հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հայտարարությանըորով կոչ է անում Հայաստանի բնակիչներին՝ հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից:

Այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ այս ընկերության մուտքը Հայաստան՝ նորություն չէ. «Ո՞վ ասաց, որ այս Monsanto ընկերությունը նոր է մուտք գործել Հայաստան: Արդեն 20 տարի է՝ Հայաստանում այս ընկերությունը գործունեություն է իրականացնում: Մենք հիմա կուսումնասիրենք դաշտը՝ հասկանալու համար՝ ի՞նչ ռիսկեր է պարունակում այս ընկերության գործունեությունը և՛ գյուղատնտեսության, և՛ բնապահպանության ոլորտում»: 

Հարցին՝ իսկ ինչո՞ւ է Գյուղնախարարությունը միայն հիմա որոշում ուսումնասիրություն իրականացնել, եթե Monsanto-ն արդեն 20 տարի է՝ գործունեություն է իրականացնում, գյուղնախարար Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ով ուսումնասիրեր, ե՞ս, թող ուսումնասիրեին»,-ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել այս հարցերի:

Նշենք, որ Monsanto-ի շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ այսօր իր տեսակետն արտահայտեց նաև ՍԱՊԾ պետք  Իշխան Կարապետյանը՝ նշելով, որ իրականացնում է մոնիթորինգային ծրագրեր՝ բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների եւ ԳՄՕ-ների հետ կապված:

Հարցին՝ ինքն անձամբ կօգտագործե՞ր ԳՄՕ պարունակող սնունդ, Կարապետյանը պատասխանեց՝ «Ոչ»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *