Ո՞ւմ համար է վարչապետն ազատականացնում էներգետիկ ոլորտը

timthumb (3)

Կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված է մի հետաքրքիր օրինագիծ, որը ենթադրում է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացում: Նախագիծը նկարագրում է գործողությունների այն շարքը, որոնց իրականացումը մոտ երկու տարվա ընթացքում պետք է բերի այդ ազատականացմանը: Դժվար է ենթադրել, որ  Հայաստանի իշխանությունները իրապես ցանկանում են վերաձևել էներգետիկ շուկան և ազատվել ռուսական մոնոպոլիայից: Առավել ևս՝ դա չի ցանկանա վարչապետ Կարեն Կարապետյանը, քանի որ մեր երկրի էներգետիկ շուկայում միանձնյա գերիշխող ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն իր միակ երաշխիքն ու թիկունքն է այժմ ընթացող ներիշխանական պայքարում: Հետևաբար, շատ ավելի տրամաբանական է, որ վարչապետի քայլերը պետք է ուղղված լինեն իր դաշնակցի դիրքերն ամրապնդելուն, և ոչ թե հակառակը:

Ազատականացման ճանապարհին Հայաստանի էներգետիկ շուկային լուրջ փորձություններ են սպասվում: Առկա են մի շարք բարդություններ, որոնք միայն ցանկության հաշվին չես լուծի: Օրինակ՝ դժվարություններից մեկը լինելու է այն, որ մենք էլեկտրաէներգիայի բավականին սահմանափակ սպառում և փոքր շուկա ունենք: Առանձնապես մեծ հեռանկարներ չկան նաև Հայաստանից էլեկտրաէներգիա արտահանելու հարցում: Այսօր միայն Իրան ենք արտահանում, այն էլ բարտերային սկզբունքով՝ էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց: էներգետիկ համակարգի գլխավոր օբյեկտներն այսօր շահագործվում են վարկային միջոցների հաշվին, հետևաբար, Հայաստանում հնարավոր չէ ավելի ցածր ինքնարժեքով էլեներգիա արտադրել: Այս պարագայում, չի բացառվում, որ ՀԷՑ-ն առաջնորդվելու է բիզնես մտածողությամբ, այսինքն՝ անելու է այն, ինչ միշտ է անում, աչք փակելով սպառողների շահերի վրա: ՀԷՑ-ն արդեն իսկ Վրաստանում գրանցել է կազմակերպություն, որն այդ երկրից էլեկտրաէներգիա ձեռք կբերի ու կմատակարարի Հայաստանին: Սա այն դեպքն է, երբ հանգիստ կարող են ասել՝ շուկան ավելի ազատական է, և ես ո՛ր արտադրողից ուզում եմ, նրանից էլ կարող եմ էլեկտրաէներգիա գնել: Եվ այս ամենի արդյունքում՝ ոչ թե սպառողը կամ արդյունաբերությունն է շահելու, այլև ցանցերը: Թերևս հենց այս նպատակով էլ  կառավարությունը ցանկանում է նման օրինագիծ անցկացնել: Մի կողմից՝ թոզ կփչեն Արևմուտքի աչքերին, որ շուկան ազատական է, չկա ռուսական կապիտալի և ռուսական ներկայության մոնոպոլիա, մյուս կողմից՝ արհեստական խոչընդոտներ կստեղծեն. ինչ-ինչ, բայց դրա մեթոդաբանությանը քաջ տիրապետում են…

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *