Ո՞ւմ վրա է ծիծաղում Ալիկ Սարգսյանը

timthumb

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը իր կարծիքն է հայտնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վերաբերյալ: «Չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր հանուն չծառայելու՝ պետք է գնան՝ կրթություն ստանան: Այդ կրթությունն էլ կրթություն չէ, այդ «պաշտպանած» դիսերտացիայով թեկնածուին էլ արդեն ծիծաղով ենք վերաբերվում: Էն, որ ասում են` գիտությունների թեկնածու, հումորով և ծաղրով եմ վերաբերվում, հատկապես, որ մի-երկու բառակապակցությունով փորձում են ցույց տալ, որ մտավորական են կամ մինիմում պաշարներ ունեն դրան մոտիկ», – նշեց նա:
Մի կողմ դնելով այն իրողությունը, որ Ալիկ Սարգսյանը ևս մտքի գիգանտ չէ, այնպիսի տպավորություն է, որ նա նկարագրում է իշխանական էլիտայում հանգրվանած մեր պաշտոնյաներին, այն պաշտոնյաներին, որոնք իրենց աթոռին հասել են ոչ թե արժանիքների, այլ ինչ-ինչ մութ ծառայությունների ու կապերի շնորհիվ և փորձում են հանրության աչքին ներկայիս կարգավիճակին վայել կենսագրականով ներկայանալ: Նրանք սկսում են զանազան բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմների հավաքածու կազմել, իսկ երբ հոգնում են գույնզգույն դիպլոմներ հավաքելուց, ավելի ճիշտ` գնելուց, անցնում են գիտության ոլորտ` գիտական աստիճաններ ու կոչումներ ձեռք բերելով: Բայց հնարավոր է, որ այդ նույն պաշտոնյան՝ անգամ առանց տառասխալների չկարողանա տարրական թելադրություն գրել կամ ինքնուրույն բարդ նախադասություն կազմել: Ուստի, հասկանալի է, որ բարձրագույն կրթության դիպլոմի և առավել ևս՝ գիտական աստիճանի դերի ու նշանակության մասին պատկերացումներն ընդհանրապես իրականությունից հեռու կլինեն: Պաշտոնյաների համար դիպլոմը թղթի կտոր է, իսկ գիտական աստիճանն ընդամենը տիտղոսի պես մի բան, որը կարելի է փողով գնել` շրջապատում գլուխ գովելու ու ինքնակենսագրականում նշելու համար: Այդպիսի պաշտոնյաների ցանկը ահռելի է՝ Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան, «Դոլար Արմենը», նույն ինքը՝ Արմեն Հարությունյանը, Աղվան Հովսեփյանը, Արթուր Բաղդասարյանը: Այդ պաշտոնյաների մեծ մասը, ի դեպ, նույնպես հայոց բանակում ծառայելու նեղություն չի քաշել, բայց, չգիտես ինչու՝ նրանց վրա Ալիկ Սարգսյանի ծիծաղը չի գալիս…
Ստելլա Խաչատրյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *