Ո՞ւր է կորել Աշոտ Մանուկյանը…

timthumb (2)

Յուրաքանչյուր լրատվամիջոցի պնդմանն արձագանքելն անիմաստ եմ համարում: Երեկ լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն` անդրադառնալով էներգետիկայի ոլորտին և ռուսական լրատվամիջոցներից մեկի պնդմանը, թե եվրոպացիներն ատոմակայանը փակելու են։ Նախարարը նշեց, որ երկրում հնարավոր զարգացման 2 սցենար կա: «Էներգետիկայի ոլորտում ունենք երկու մոտեցում. առաջինը` փորձելու ենք երկրում էներգակիրների գինը նվազեցնել, երկրորդը` նվազեցնել հոսանքի գինը: Մենք պլանավորում ենք էներգետիկ ոլորտի զարգացում` ելնելով երկրի հիմնական ռազմավարական նպատակներից: Սա քաղաքական որևէ ազդեցության ենթակա չէ, այլ էներգակիրների շուկայում առկա իրավիճակով է պայմանավորված, գներով, սպառմամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով»,-ասաց նա:

Համաձայնեք՝ հետաքրքիր վերլուծություն է: Նախարարն անգամ իրադարձությունների զարգացման սցենարներ է նախանշում, միայն թե հարց է առաջանում՝ ինչո՞ւ է էներգետիկ ոլորտի մասին խոսում ՀՀ արդարադատության նախարարը, չէ՞ որ մենք, ի վերջո, ունենք համապատասխան գերատեսչություն: Հանրությունը սպասում էր Աշոտ Մանուկյանի պարզաբանումներին՝ կապված այս ռազմավարական նշանակության հարցի հետ, մինչդեռ, բացի նրանից, ատոմակայանի հնարավոր փակմանն անդրադարձան գրեթե բոլորը՝ մեծից փոքր, անգամ՝ Խոսրով Հարությունյանը: Նրա պարագայում՝ չենք զարմանում, քանի որ վերջինս իր սրբազան պարտքն է համարում մերթ ընդ մերթ հիշեցնել հայրենի քաղաքական դաշտում իր առկայության մասին, ուստի՝ քննարկման թեման նրա համար առանձնապես մեծ տարբերություն չունի: Այս ամենը վկայում է մեր քաղաքական դաշտում օրեցօր խորացող դիլետանտության մասին, երբ ոչ մեկն իր տեղում չէ, երբ տվյալ ոլորտի թեմաները դառնում են դիլետանտների վերլուծության ու դատողությունների պարապ դաշտ:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *