Ողբերգական ավտովթար Երևանում. Nissan March-ը բախվել է էլեկտրասյանը, երիտասարդ վարորդը տեղում մահացել է

48a2e1a06d7ffe8d81c896e57d95aedb

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 08։10-ի սահմաններում Nissan March մակնիշի 35 FR 708 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա Ֆլորա»-ի հարևանությամբ, բախվել է էլեկտրասյանն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

 

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

 

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Հարություն Մանթաշյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական և Անուշ Մանթաշյանի անվամբ ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր։

 

Մանրամասն՝ shamshyan.com-ում:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *