Ողբերգական դեպք Երևանում. Opel-ը բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին. վարորդին հայտնաբերել են մահացած

timthumb

Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Արին Բերդի փողոցում Opel մակնիշի 35 DQ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին:

Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները վարորդին հայտնաբերել են մահացած։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր- ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *