Ողբերգական դեպք Լոռու մարզում. 14-ամյա երեխան ընկել է տրակտորից և տեղում մահացել

timthumb (2)

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 14։40-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ Լոռու մարզի Ուռուտ գյուղից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում 14-ամյա Սամվել Վարդանյանը, վարելիս է եղել իր պապին՝ 58-ամյա Սայադ Սարգսյանին պատկանող «T-40» մակնիշի, առանց համարանիշի տրակտորը: Ուռուտ գյուղի ֆուտբոլի դաշտի մոտ տրակտորի անիվն ընկել է փոսը, ինչի հետևանքով տրակտորի խցիկի աստիճաններին կանգնած 14-ամյա Վահագն Սարգսյանը ընկել է տրակտորի հետևի անիվի տակ և տեղում մահացել։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում, իսկ տրակտորը վարած Ս. Վարդանյանը՝ Ստեփանավանի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանում։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *