Ողբերգական դեպք Կապանի պղնձամոլիբդենային գործարանում. բետոնե ծածկն ընկել է աշխատակցի վրա

timthumb (12)

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Կապանի պղնձամոլիբդենային գործարանի աշխատակից է մահացել: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից: 

«Ահազանգ ենք ստացել, որ16:30-ի սահմաննրում, Քաջարանի բնակիչը վնասվածքներով Կապանի պղնձամոլիբդենային գործարանից Քաջարանի բժշական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է»,- փոխանցեցին ոստիկանությունից:

Ըստ տեղեկությունների՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Կապանի պղնձամոլիբդենային գործարանում բետոնե ծածկն ընկել է 41-ամյա Սեյրան Ավետիսյանի վրա:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *