Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 26-ամյա վարորդը Нива-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի

timthumb (5)

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Դավիթ Ծատուրյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 59 ՏՏ 993 համարանիշի ավտոմեքենայով Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 13-ամյա Դավիթ Դարբինյանին։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական եկնտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Դ. Ծատուրյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, իսկ մահացած երեխան սովորում էր Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *