Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի որդին

timthumb (12)

Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ըստ shamshyan.com-ի՝ վթարի վայրի հարևանությամբ մի քանի բնակիչներ ասում էին, որ վթարի պատճառը եղել են թափառող շները։ Վարորդը փորձել է խույս տալ շներից և չի կարողացել կառավարել ավտոմեքենան։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի զոհ դարձած երիտասարդը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *