Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)

timthumb

Ո՞վ է Ռուբեն Թաթուլյանը իրականում՝ քրեական հեղինակություն, թե՞ պարզապես մարդ, ով կարողանում է ստեղծել հաջողակ բիզնես՝ միևնույն ժամանակ չկորցնելով մարդկային հատկանիշները, սիրելով կյանքը և իր շրջապատը: Այս հարցերի պատասխանը տրվում է «Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին» վերտառությամբ լրագրողական հետաքննության մեջ:

Ընկերները, հարազատները և ծանոթները Ռուբեն Թաթուլյանին ճանաչում են ոչ միայն իբրև նպատակասլաց, աշխատասեր, հաջողակ  գործարարի, այլ առաջին հերթին՝ որպես արդար, բարի, ամիջական մարդու, ով մեծ սեր է տածում սպորտի և իր հարազատ քաղաքի՝ Սոչիի հանդեպ՝ հնարավորության սահմաններում ամեն ջանք գործադրելով նրա զարգացման և բարագավաճման համար:

Եթե հավատանք վիճակագրությանը՝ սև PR-ը տարածվում է լույսի արագությամբ, սակայն ո՞ւմ է ձեռնտու ստվեր գցել կայացած գործարարի անվան վրա: Օրինակ՝ վերջերս համացանցում տեղեկություն տարածվեց, որ Սոչիի օդանավակայանում ճանապարհային երթևեկությունը հսկող տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է հայկական դիվանագիտական համարանիշներ ունեցող մեքենան, որն սպասարկում է Ռոբսոնին, Սոչիում կոպտորեն խախտում երթևեկության կանոնները, սակայն դիվանագիտական համարանիշները նրա համար ապահովում են անձեռնամխելիություն: Իրականում դա անչափ հեռու է իրականությունից: Ինքը՝ Թաթուլյանը, այսպես է մեկնաբանել այդ դրվագը. «Ձեզ հաղորդավարն էր ասում, որ նման դեպք է արձանագրվել, սակայն տեսանյութում դուք նման բան տեսնո՞ւմ եք: Մի՞թե չեք կարող դիտել այն և հարց տալ ինքներդ ձեզ՝ իսկ ո՞ւր է խախտումը և ո՞ւր են տուժածները»: Թաթուլյանի փաստաբանին առանց որևէ դժվարության հաջողվեց դատարանի միջոցով վերականգնել գործարարի բարի համբավը, սակայն հարցերը մնացել էին, ինչպես և համացանցում մնացել էր կեղծ տեսանյութը, քանի որ youtoobe-ը, որտեղ այն հրապարակվել էր, դուրս է ռուսական կողմի վերահսկողությունից:

Գրանցվեց նաև այլ դեպք. համացանցում տարածվեց մի հոդված, որի հեղինակը պնդում էր՝ Չեխիայում, ոստիկանական ստուգայցի ժամանակ, ձերբակալվել են մի շարք օրենքով գողեր և քրեական հեղինակություններ, այդ թվում՝ Ռուբեն Թաթուլյանը: Այս անգամ ևս Թաթուլյանի փաստաբանին հաջողվեց չեխական իրավապահ մարմինների օգնությամբ՝ փաստաթղթերով հիմնավորել և ապացուցել՝ Թաթուլյանը որևէ առնչություն չի ունեցել նշված դեպքի հետ և առավել ևս՝ չի ձերբակալվել: Իրավապահ մարմինները որևէ խնդիր Թաթուլյանի հետ չեն ունեցել և չունեն: Այդ դեպքից հետո՝ էլ ավելի ակնհայտ դարձավ, որ նմանատիպ ստահոդ նյութերն ունեն իրենց հստակ պատվիրատուները: Թաթուլյանի դեմ ուղղված այս կեղտոտ տեղեկատվական արշավը կազմակերպված է խոշոր կոմերցիոն կառույցների կողմից: Թաթուլյանը Սոչիում հայտնի է իբրև հաջողակ գործարար, բարեգործ, ով մեծ աջակցություն է ցուցաբերում սպորտի զարգացմանը: Փոքր տարիքից տարված լինելով ֆուտբոլով, Թաթուլյանն իր կարիերան կառուցում էր այդ ուղղությամբ: Դառնալով գործարար՝ նա ամեն ինչ անում է սեփական քաղաքում հանգստի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և երիտասարդներին սպորտային ոգով դաստիարակելու համար: Հենց այդ նպատակով է Սոչիում կառուցվել հսկա սպորտային համալիրը: Բացի այդ, քչերին է հայտնի, որ Ռուբեն Թաթուլյանը հանդիսանում է ազգությամբ հայ, ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի մարզիչը: Միայն նա հավատաց Միհրանին և անձամբ էր մարզիկին նախապատրաստում Ռիոյի օլիմպիական խաղերին: Թաթուլյանի ստեղծած սպորտային համալիրը մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանին տվել է 23 օլիմպիական և 160 աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ:

Թաթուլյանն, իր արձանագրած հաջողություններով հանդերձ, ձեռք է բերել բազմաթիվ թշնամիներ. որքան ավելանում են Թաթուլյանի ձեռքբերումները, այնքան ավելի լուրջ և անողոք է դառնում ստի վրա հիմնված նրա դեմ տարվող տեղեկատվական պատերազմը: Թեեւ մինչ օրս գործարարին հաջողվել է օրենքի սահմաններում, դատական կարգով պաշտպանել իր անունը, հեղինակությունը և համբավը, իսկ բոլոր լրատվամիջոցները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել այդ տեղեկատվական պատերազմի մեջ՝ դատարանում պարտություն են կրել, սակայն ինչպես ինքը՝ Թաթուլյանն է խոստովանում, նա դեռ չի պարզել, թե իրականում ով կամ ովքեր են կանգնած այս ամենի հետևում:

Այս և այլ մանրամասներ Ռուբեն Թաթուլյանի մասին՝ առաջարկում ենք դիտել տեսանյութում.

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *