Ոստիկանները «Կոկոյին» «կալմեջ են արել»

timthumb (1)

Երեկ` օգոստոսի 12-ին, կրակոց է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նարեկ Խաչատրյանն է, ում տեղում Վանաձորի բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ Ն. Խաչատրյանին իր մոտ եղած որսորդական հրացանով հրազենային վնասվածքը պատճառել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Կորյուն Մուրադյանը:

Վերջինս հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց Լոռու մարզի ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերվել է, իսկ արդեն հյուրընկալվելով ոստիկանության Բազումի բաժին, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մի քանի հոգի սրճարանում նստած էին, մեկել լսեցինք կրակոց ու էդ ժամանակ մի ջահել տղա ընկել էր գետնին: Նկատցեինք, որ արյուն է գնում: Լավ էր, մոտակայքում ծառայություն կատարող ՊՊԾ-ի ոստիկանները կարճ ժամանակում հասան, մի քանիսը վիրավորին բժշիկների հետ շտապօգնությունով տեղափոխեցին հիվանդանոց, մի քանիսն էլ վազում էին սրճարանից փախուստի դիմած մի քանի քաղաքացիների հետևից: Հետո իմացանք, որ ոստիկանները Կորյունին բռնել են: էդքան բան»:

Կ. Մուրադյանը նախկինում եղել է դատապարտված և հանցագործ աշխարհում հայտնի է «Կոկո» մականվամբ, ով քննիչ Տ. Ներկարարյանի որոշմամբ ձերբակալվել է, սակայն այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ:

Նա փախուստի ժամանակ իրեն նետել է արհեստական լճի մեջ, իսկ նրա փախուստը կարողացել են կասեցնել ոստիկանության ծառայողները, ովքեր նաև, վտանգելով իրենց կյանքը, շարունակել են հետապնդումը, քանի որ չէր բացառվում, որ «Կոկոն» իր մոտ եղած հրազենով կրակոցներ արձակեր ոստիկանների ուղղությամբ:

Վիրավոր Ն. Խաչատրյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից և երբևէ աչքի չի ընկել քրեական պատմություններով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները ավելի մանրամասն պարզելու ուղղությամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Լուսանկարում՝ «Կոկո» մականվամբ 38-ամյա Կորյուն Մուրադյանն է:

Մանրամասն՝ այստեղ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *