Ոստիկանները հայտնաբերեցին Դավթաշեն թաղամասում 23 բարդիները հատողին

001-17887484_1947297032166582_1317570887_o

Ապրիլի 10-ին Ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:

 

Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին:

 

Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

 

Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *