Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքը

timthumb (12)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ շրջափակել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքը: 

Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ տեղեկացնելով, որ այնտեղ հատուկ գործողություններ են իրականացվում:

Ըստ տեղեկությունների՝ ընկերությունը, որը Հայաստանում արագաչափեր և տեսախցիկներ է տեղադրում, պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *