Ովքե՞ր են «գորշ կարդինալները»…

timthumb (9)

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների ընտրությունը: Մինչ այդ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խմբակցությունում որոշվել է, որ պետք է բոլորը դեմ քվեարկեն Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին, իսկ մնացածների դեպքում ազատ են ընտրության հարցում, սակայն ստացվեց այնպես, որ Գագիկ Հարությունյանը ընտրվեց  2 դեմ, 96 կողմ ձայների հարաբերակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտնեց իր դժգոհությունը առ այն, որ ԵԼՔ խմբակցության ներկա 7 պատագամավորները դեմ են քվեարկել, բայց, չգիտես ինչու՝ արձանագրվել է 2 դեմ ձայն:

Սա առաջին դեպքը չէ, երբ ընդդիմությունը մեղադրում է խորհրդարանական մեծամասնությանը ժուլիկության և իր քվեները կեղծելու մեջ: Որքանով է դա համապատասխանում իրականությանը՝ այլ հարց է, սակայն ակնհայտ է, որ Հայաստանում պառլամենտարիզմի որակը հուշում է՝ շտապել ենք բռնել խորհրդարանական կառավարման բարդ ուղին: Միևնույն ժամանակ, կարելի է հարց ուղղել նույն ընդդիմությանը՝ ինչպե՞ս են պատրաստվում պաշտպանել հանրային շահը, եթե սեփական 7 քվեին տիրություն անելն այդչափ բարդ և անլուծելի խնդիր է դարձել:

ԵԼՔ-ի քվեարկությունը նույնպես անչափ հետաքրքիր է. ստացվում է, որ դաշինքը որոշում էր կայացրել միաձայն դեմ քվեարկել Գևորգ Դանիելյանի և Գագիկ Հարությունյանի թեկնածություններին: Արդյո՞ք սա արտահայտում է դաշինքի մոտեցումը ԲԴԽ-ում այս երկուսի հնարավոր դերակատարության և գործառույթների մասին: ԵԼՔ-ի քվեարկությունը մատնում է, որ հենց այս երկուսն են լինելու Բարձրագույն Դատական խորհրդի «գորշ կարդինալները», կամ իշխանության ներկայացուցիչները: Ինչպես երևում է՝ դա կասկածի տակ է առնում կառույցի անկախ լինելու փաստը, մինչդեռ ԲԴԽ-ի ստեղծման գլխավոր նպատակը հենց դա էր: Ինչպե՞ս է հին կազմով նոր կառույցը ապահովելու սահմանադրական՝ արմատական բարեփոխումներ՝ նույնպես հարց է: Դրանով է պայմանավորված ընդդիմադիր քաղաքական ուժի՝ սլաքները հատկապես այս երկու թեկնածուների դեմ ուղղելը:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *