Ովքեր են ամենաերիտասարդ պատգամավորները

timthumb (1)

ՀՀ  7-րդ գումարման Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներն այսօր ստացան պատգամավորի՝ իրենց մանդատները: Ինչպես արդեն հայտնի է՝ նորընտիր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր՝ կազմված՝ «Իմ քայլը» դաշինքից, «Բարգավաճ Հայասստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից: Հատկանշական է, որ նոր, 7-րդ գումարման ԱԺ-ում գերակշռում են երիտասարդ պատգամավորները:

ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է ամենաերիտասարդ պատգամավորներին, որոնց տարիքը չի գերազանցում 27-ը:

Եվ այսպես.

Քաջիկ Գևորգյան — ԲՀԿ

Քաջիկ Գևորգյանը ծնվել է 1993թ.-ի նոյեմբերի 1-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Սովորել է ԵՊՀ մագիստրատուրայում։ 2013-2016թթ․ աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում որպես մասնագետ։ Անկուսակցական է: Ամուսնացած չէ։

Սոնա Ղազարյան- «Իմ քայլը»

Սոնա Ղազարյանը ծնվել է 1993թ.-ի մարտի 30-ին: Ավարտել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» ֆակուլտետը։ Սովորել է Եվրոպայի քոլեջում (Լեհաստան) և ստացել մագիստորսի կոչում։ Աշխատել է «Սիներջի» կազմակերպության բիզնեսի զարգացման բաժնում։ 2017թ․ մասնակցել է խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկմանը՝ որպես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության մեդիա փորձագետի օգնական։ Միացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ որպես մեդիա փորձագետ և մշտադիտարկման մասնագետ։ Աշխատել է «Ուրբանլաբ» սոցիալ-մշակութային հիմնադրամում՝ որպես հանրային կապերի պատասխանատու։

Հայկ Սարգսյան —«Իմ քայլը»

Հայկ Սարգսյանը ծնվել է 1992թ.-ի օգոստոսի 9-ին: Նրա ուսման մասին որևէ տեղեկություն համացնանցում չգտանք: Հեղափոխությունից հետո աշխատել է որպես Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ:

Սուրեն Գրիգորյան-«Իմ քայլը»

Սուրեն Գրիգորյանը ծնվել է 1992թ.-ի հունիսի 24-ին: Նրա կենսագրական տվյալները ևս սահմանափակ էին համացանցում: Միայն կար տեղեկություն, որ երիտասարդ պատգամավորը փաստաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու:

Արեն Մկրտչյան —«Իմ քայլը»

Արեն Մկրտչյանը ծնվել է 1992թ.-ի ապրիլի 2-ին, Ալավերդի քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատել է «Ժամանակ» օրաթերթում և 1in.am լրատվական կայքում, եղել է «1in.am սպորտ»-ի խմբագիր: SOS նախագծի սցենարիստն է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *