Ով է Գեղարքունիքի նոր մարզպետը

timthumb (5)

Իշխան Սաղաթելյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:

Կենսագրություն 

Ծնվել է 1982թ. մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում:

1999թ-ին ավարտել է Երևանի թիվ 145 դպրոց-վարժարանը:

2003թ-ին ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

2003-2005թթ սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:

2005-2008թթ սովորել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում:

2008թ. ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008-2009թթ աշխատել է Հայաստանի Ազգային Արխիվում` որպես գիտաշխատող:

Խմբագրել, կազմել և հրատարակել է մի քանի գրքեր, հանդես է եկել մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածներով և հրապարակումներով:

Մասնակցել է համահայկական և միջազգային մի շարք խորհրդաժողովների, որտեղ հանդես է եկել զեկույցներով:
1999 թ-ից ՀՅԴ անդամ է։

2002-2006թթ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ:

2006-2007թթ և 2016 թ-ից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:

2008-2009թթ աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում` որպես ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական:

2009-2012թթ աշխատել է ՀՀ ԱԺ-ում` որպես պատգամավորի օգնական:

2006 թ-ից` «Իմեգա Սերվիս» ընկերության հիմնադիր:

2016 թ-ի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական:

20172-ի ԱԺ ընտրություններում առաջադրվել է ԱԺ պատգամավորի թեկնածու ՀՅԴ Գեղարքունիքի տարածքային ցուցակով:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ:

Ամուսնացած է, ունի 3 երեխա

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *