Ով է Վարդենիսի համայնքապետի հարուստ թեկնածուն և ինչով է աչքի ընկել. բացահայտումներ

timthumb (4)

Գեղարքունիքի մարզի խոշորացված Վարդենիս համայնքում նոյեմբերի 5-ին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեժ է լինելու: Մրցապայքարի են դուրս եկել գործող՝ 14 տարվա քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, երիտասարդ թեկնածու Կարեն Մկրտչյանը եւ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ղեկավար Արամ Հարությունյանը: Ընտրությունների ինտրիգն այն է, որ Արամ Հարությունյանը դեռ հավակնում է քաղաքապետ դառնալ այն պարագայում, երբ նրա տեղն ուղղիչ աշխատանքային գաղութն է: Ընդ որում՝ վաղուց:

Ինչո՞ւ: Բացատրենք: Պատասխանը շատ պարզ է: Նա տարիներ շարունակ «Փարոս» համակարգով քաղաքացիների օգնություններից «փայ է մտել», յուրացրել է անապահովների փողը, կտրել մարդկանց հասանելիք օրինական թոշակից ու այդ ամենի գնով կարողացել է դառնալ բառի ուղիղ իմաստով՝ միլիարդատեր: Վարդենիսի նման խղճուկ քաղաքում, որտեղ աղքատների թիվը, ինչպես մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում, սարսափելի մեծ է, նա կարողացել է մի քանի տներ ու օբյեկտներ կառուցել, ՌԴ-ում բիզնես հիմնել: Բազում պետական կառույցներ ստուգումներ են կատարել Վարդենիսի սոցապում, աղաղակող բացահայտումներ արել, բայց ամենազոր «մաղարիչով» Արամ Հարությունյանն իր հարցերը լուծել է. այս մասին մամուլը գրել է: Ու հիմա էլ ուզում է Վարդենիսի բյուջեն թալանել:

Նկատենք, որ ապօրինի հարստանալը նրա ընտանիքի անդամների մոտ սովորություն է: Եղբորը՝ Արտակ Հարությունյանին՝ Վարդենիսի տուն-ինտերնատի իր աշխատասենյակից կալանավորեցին: Կարճ ժամանակ նա բանտում անցկացրեց, բայց նորից ամենազոր գործիքներով հետ եկավ, նշանակվեց նույն պաշտոնին, որ շարունակի թալանը: Ու այս իրավիճակում զարմանալին այն է, որ Արամ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Մարդ, որն ամենուր հայտարարում է, թե «մաքուր են աշխատում», սատարում է թալանչի Արամ Հարությունյանին: Հուսանք՝ դեռ կփոշմանի:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *